• ԱՄՆ-ը զգուշացրել է Ասիայում Չինաստանի և Ռուսաստանի հզորանալու կապակցությամբ

ԱՄՆ-ի անվտանգության 17 գործակալություններ Կոնգրեսին հղած զեկույցում զգուշացրել են տարածաշրջանում որոշ երկրների, այդ թվում Չինաստանի, Ռուսաստանի և Պակիստանի կողմից Վաշինգտոնի շահերի դեմ ուղղված սպառնալիքի կապակցությամբ:

Պակիստանում լույս տեսնող «Դաուն» օրաթերթը գրել է, որ ԿՀՎ-ի, Ազգային պաշտպանության գործակալության, Դաշնային հետաքննության գրասենյակի և Ազգային անվտանգության գործակալության համագործակցությամբ ԱՄՆ-ի անվտանգության 17 գործակալություններ Կոնգրեսին հղած զեկույցում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ազդեցության ոլորտից հետզհետե դուրս գալով 2019թ. Պակիստանը հայտնվելու է Չինաստանի ազդեցության ոլորտում:

Զեկույցում Պակիստանի միջուկային ու հրթիռային կարողության մասին ասված է.«Այդ երկիրը շարունակում է միջուկային զենքերի արտադրությունը՝ կարճ հեռահարությամբ տակտիկական հրթիռների և բարձր հեռահարությամբ բալիստիկ և քրուզ հրթիռների ոլորտներում»:

ԱՄՆ-ի անվտանգության կազմակերպությունները համոզված են, որ Վաշինգտոնի հետ համագործակցությունը նվազեցնելու և Ռուսաստանի անվտանգության ու տնտեսական նախագծերը հովանավորելու նպատակով Ռուսաստանը ճնշում է Միջին Ասիայի երկրների ղեկավարներին:

 

Feb 18, 2018 18:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ