• Ամանո .«Իրանը հարգում է ՀԳՀԾ-ն»

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նշել է, որ Իրանը հարգում է ՀԳՀԾ-ն : «Գործակալությանը հասանելի են եղել Իրանի օբյեկներն ու հաստատությունները».ասել է Յուկիա Ամանոն:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը երկուշաբթի օրը Վճռադատ խորհրդի առաջին նիստում հրապարակած հաղորդագրությունում նշել է.«Գործակալությունն ավելի քան երկու տարի հսկել է համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված Իրանի կողմից հանձնառությունների կատարումը»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ն տապալելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերին, Ամանոն հավելել է .«Միջուկային համաձայնության տապալումը մեծ ձախողում է լինելու՝ տարբեր քայլերի հարցում հանձնառությունների իրականացման հետ կապված»:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հավաստիացրել է.«Գործակալությունը շարունակելու է ատոմային պայմանգրերի անվտանգության ապահովման ուղղությամբ Իրանի կողմից հայտարարված միջուկային հարցերում շեղումների բացակայության հսկումը»:

ՄԱԳԱՏԷ-ն առ այսօր իր 9 պաշտոնական զեկույցներում հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը հակառակն է պնդում:

Իրանի և 5+1 խմբի ՝ Ռուսաստանի, Չինաստանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի  միջև միջուկային համաձայնությունն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարի մեկից, սակայն Թրամփի կառավարությունը փորձում է տապալել այդ համաձայնությունը: 

Պիտակ

Mar 05, 2018 17:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ