• Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել Վերին Լարսի անցակետի արդիականացման հարցում

ՀՀ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապող հսկիչ-անցագրային կետը կարդիականացվի, փոխանցում է «Ռուսարմինֆոն»:

«Ռուսական և վրացական կողմերը համաձայնության են հասել Լարսում ճանապարհի ընդլայնման և հսկիչ-անցագրային կետի արդիականացման շուրջ: Շինարարությունը կսկսվի այս տարի: Մինչև տարեվերջ կավարտվի արդիականացումը, իսկ թունելի շինարարությունը ՝ ավելի ուշ», - հայտնել է տրանսպորտի նախարարը լրագրողների հետ զրույցում:

Պատասխանելով այլընտրանքային ճանապարհի հետ կապված՝ Վրաստանի վարչապետի հետ ունեցած քննարկումների վերաբերյալ լրագրողների հարցին՝  Մարտիրոսյանն ասել է, որ հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, և Հայաստանը փորձում է գտնել այլընտրանքային ուղիներ, և այդպիսին է անվանել գործող լաստանավային երթուղին:

Armedia.am

 

Mar 07, 2018 20:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ