• Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ այդ երկրի հրթիռային համակարգն անարդյուավետ է

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարը նշել է, որ Միացյալ Նահանգների հրթիռային համակարգերը թույլ են, հնացած և անարդյունավետ:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն՝  քաղաքականության պլանավորման հարցերով ԱՄՆ-ի  պաշտպանության փոխնախարար Ջոն Ռոուդը, օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պետք է դիմակայել Իրանի հռթիրային ծրագրին:

Պենտագոնի  պաշտոնյայի խոսքերով, ԱՄՆ-ի  թշնամին ամրապնդում է իր սովորական  և միջուկային ուժերը` գերակշռելով ԱՄՆ-ին:

ԱՄՆ ռազմավարական ուժերի  հրամանատար Ջոն Հայտոնը նաև ասել է, որ  ԱՄՆ-ը  կշարունակի Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանի սահմանների մոտ  իր հրթիռային համակարգերի տեղակայումը:

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաներն ընդգծել են, որ հրթիռային համակարգերի զարգացումը հանդիսանում է այս երկրի սահմանների և տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու ռազմավարական ծրագրի մի մասը և չի կարող ընդհանրապես բանակցել դրա շուրջ :

Mar 08, 2018 17:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ