• Հարձակում Վիեննայում Իրանի դեսպանի նստավայրի վրա

Անհայտ անձը դանակով հարձակվել է Վիեննայում Իրանի դեսպանի նստավայրի վրա:

Փրես Թի Վի հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ավստրիայի ոստիկանության խոսնակ Հերալդ Մոերզը հայտարարել է, որ կիրակի երեկոյան,  հարձակումն իրականացրած 26-ամյա ավստրիացին սպանվել է դեսպանության ոստիկանի կողմից, ով սկզբում փորձել է պղպեղի գազով հեռացնել հարձակվողին, սակայն չհաջողելով, զենք է կիրառել:

Ավստրիայի ոստիկանության խոսնակը հավաստիացրել է, որ Վիեննայում Իրանի դեսպանության ոստիկանը գործել է օրենքի համաձայն:

Դեպքից հետո, Ավստրիայի ոստիկանությունը հրահանգել է խստացնել անվտանգության միջոցառումները Վիեննայի դեսպանությունների մոտակայքում:

Հարձակվողի դրդապատճառների մասին մանրամասնություններ չեն հաղորդվել:

Mar 12, 2018 11:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ