• Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է ԱԳ նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել Բակո Սահակյանի Վաշինգտոն կատարած այցի և ԼՂ-ի ինքնահռչակ հանրապետության քարոզչության նպատակով ԱՄՆ Կոնգրեսում նրա ձեռնարկած ծրագրերի վերաբերյալ:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևն ասել է.«Հայաստանյան անձնագրով Բակո Սահակյանի այցը ԱՄՆ և այդ երկրում ֆինանսական աջակցություններ ստանալու նպատակով ծրագրերի կազմակերպումը հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, ինչպես նաև Ղարաբաղյան ճգնաժամի վերաբերյալ ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշմանը և ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին»:

ԱՄՆ դեսպանին փոխանցված Բաքվի բողոքի նոտան ուղղված է ԱՄՆ պետդեպարտամենտին, որում ասված է.«Այդ քայլը հարվածում է ԱՄՆ-ի չեզոքության քաղաքականությանը, Ղարաբաղյան բանակցությունների գործընթացին և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ուղղությամբ տարվող ջանքերին»:

 

 

Պիտակ

Mar 12, 2018 19:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ