• ԱՄՆ ԿՀՎ նախկին ղեկավարը նշանակվել է նոր պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարը կփոխարինի Ռեքս Թիլերսոնին:

Washington Post թերթը երեքշաբթի օրը գրել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան պաշտոնական էջում գրել է, որ Միացյալ Նահագների արտաքին քաղաքական գերատեսչությունը այսուհետ կգլխավորի  Կենտրոնական հետախուզական վարչության(ԿՀՎ) նախկին ղեկավար Մայք Պոմպեոն»:

Թրամփն իր թուիթերյան էջում նաև հայտարարել է,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ տարաձայնություններ է ունեցել Թիլերսոնի հետ:

Ի դեպ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին շնորհավորել է Պոպեոին նոր պաշտոնի կապակցությամբ:

Ռեքս Թիլերսոնն այն դեպքում է ազատվել աշխատանքից,երբ նա առաջին անգամ այցելեց Աֆրիկա և հիվանդության պատրվակով կիսատ թողեց իր ուղևորությունն ու վերադարձավ:

Ամերիկյան լրատվամիջոցները 2017 թվականի սեպտեմբերին հաղորդեցին, որ Թիլերսոնը Թրամփին  «ապուշ» է անվանել:

 

 

Mar 13, 2018 18:53 Asia/Yerevan
Մեկնաբանություններ