•   ԿՀՎ-ն  կին  ղեկավար ունի

Այն բանից հետո, երբ ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղար, ԿՀՎ-ի անվտանգության հին սպաներից Ջենիք Հասփիլը նշանակվել է գործակալության ղեկավար:

CBS News-ի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուիթերյան էջում հայտարարել է.«ԿՀՎ-ի ղեկավար Ջենիք Հասփիլը առաջին կինն է, ով նշանակվել է այդ պաշտոնում»:

Հասփիլի անունը շրջանառության մեջ մտավ մեկ տասնամյակ առաջ, երբ պարզվեց, որ ԿՀՎ-ն Թայլանդում ահաբեկչական խմբերի հետ կապի մեջ մեղադրվողներին հարցաքննելու և խոշտանգման ենթարկելու գաղտնի կալանավայր ունի: 2002 թ. Հսսփիլը ղեկավարում էր այդ կալանավայրը:

2012թ. Հասփիլը նշանակվեց «Ազգային գաղտնի ծառայության» տեղակալի պաշտոնում և ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի գաղտնի գործողությունների պատասխանատուն է: 2017թ. փետրվարին նա նշանակվել էր ԿՀՎ-ի պետի տեղակալի պաշտոնում:

Պիտակ

Mar 13, 2018 19:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ