• Բաքվում կայանալու է Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի քառակողմ հանդիպումը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ներկայացրել է Բաքվում կայանալիք Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի առաջին քառակողմ նիստի ծրագրերը:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, մարտի 15-ին Բաքվում կայանալիք նիստին մասնակցելու են, Իրանի իսլամական հանրապետության, Ադրբեջանի,Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Միխեիլ Ջանելիձեն:

Նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցությունները և ապա ԱԳ նախարարների քառակողմ նիստում բանակցություններ են տարվելու տարածաշրջանի խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդման , տնտեսական , տրանսպորտի , էներգետիկայի , զբոսաշրջության ու մշակութային ոլորտներում համագործակցությունների վերաբերյալ:

Սա ԻԻՀ, Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի առաջին քառակողմ հանդիպումն է: 

Պիտակ

Mar 14, 2018 19:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ