• Ռուսաստան.«ՀԳՀԾ-ն վերանայելու կարիք չկա»

Իրանում ՌԴ դեսպանն ասել է.«Իրան-Վեցնյակ համաձայնությունը վերանայելու կարիք չկա»:

ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելու մասին Թասնիմ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանում ՌԴ դեսպան Լևոն Ճաղարյանն ասել է.«ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և եթե որևէ երկիր մտածում է այս համաձայնությունից հրաժարվելն իր օգտին է լինելու՝ սխալվում է»:

Իրանի հրթիռային ծրագրի մասին Ճաղարյանն ասել է. «Այս հարցը ոչ մի առնչություն չունի ՀԳՀԾ-ի հետ և եթե Արևմտյան երկրները մտադիր են տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցել Իրանի հետ, ապա պետք է հավասար պայմաններում բանակցություն անցկացնեն:»:

Ռուսաստանի ընտրություններում որոշ Արևմտյան երկրների արտահայտությունների մասին, Ճաղարյանն ասել է.«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները առանց որևէ ապացույց ներկայացնելու Ռուսաստանին մեղադրում են իրենց ներքին գործերին խառնվելու մեջ, իսկ մյուս կողմից բացահայտորեն իրենք են միջամտում Ռուսաստանի և այլ երկրների ներքին գործերին»:

Իրանում Ռուսաստանի դեսպանը կարևորել է Իրան, Ռուսաստան, Թուրքիա համագործակցությունը։

Mar 18, 2018 19:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ