• Իրանը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններին

ԱԷՄԳ-ի ավագ մի պաշտոնատար տեղեկացրել է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության մասին:

«Ռաշա Թուդեյ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Քոռնել Սերոթան երկուշաբթի օրն ասել է. «Իրանն այս պահին գտնվում է քննության ամենախիստ մեխանիզմի ներքո և կատարում է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունները»:

Ապազինման հարցերում ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Իզոմի Նակամիցոն ՀԳՀԾ-ի հարցով Վաշինգտոնում գումարվելիք Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահներ Էմմանուել Մակրոնի ու Դոնալդ Թրամփի հանդիպումից ժամեր առաջ ՄԱԿ-ի միջուկային ապատարածման մի նիստում անդրադառնալով Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնագրից հրաժարվելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, ՀԳՀԾ-ի կողմերին կոչ արեց դրանից չհրաժարվել:

Նակամիցոն հույս հայտնեց, որ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը հավատարիմ կմնան դրա լիարժեք ու երկարաժամկետ գործադրմանը:

 

 

Պիտակ

Apr 24, 2018 06:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ