Apr 27, 2018 12:08 Asia/Tehran
  • Մեկնարկել է երկու Կորեաների ղեկավարների հանդիպումը

Հարավային Կորեայի Փանմունջում սահմանային գյուղում մեկնարկել է երկու Կորեաների ղեկավարների պատմական հանդիպումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ  Չեն Ինըին դիմավորվել են արարողակարգային շտաբի ղեկավարը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե ինը: Կողմերի միջև սկսվել են բանակցությունները:

Համաձայն Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի հայտարարության, երկու Կորեաների ղեկավարներ Կիմ Չեն Ինը և Մուն Ջաե-ինը և նրանց ընկերակցող պատվիրակություններն այս հանդիպման ժամանակ զրուցելու են Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխավորման ու բարեկեցության թեմաների շուրջ:

Կողմերն ի նշան խաղաղության ու ծաղկման, մի նոճի տնկեցին սահմանային տարածքում և միասնաբար այն ջրեցին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Կիմ Չեն Ինն  Ունն ուրբաթ օրը Փանմունջում գյուղում երկու Կորեաների ղեկավարների բանակցությունների մեկնարկից առաջ ասաց. «Այս նիստում մտքերի փոխանակում է կատարվելու տարածաշրջանային վերջին զարգացումների, համաշխարհային հարցերի և Կորեական թերակղզում միջուկային հարցերի կարգավորման շուրջ»:

Մուն Ջաե-ինը նույնպես հույս հայտնեց, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին հետ հանդիպումը կհանգեցնի Կորեական թերակղզու տարածքում խաղաղության ու կայունության հաստատմանն ու անվտանգության ապահովմանը:

Պիտակ

Մեկնաբանություններ