• Ռուսաստանում ներկայացվել է աշխարհի առաջին լողացող ատոմակայանը

Ռուսաստանը շաբաթ Մուրմանսկ քաղաքի նավահանգստում կայացած միջոցառման ժամանակ գաղտնազերծել է աշխարհի առաջին լողացող ատոմակայանը, որը կհամալրվի միջուկային վառելիքով նախքան արևելյան Սիբիր ուղևորվելը:

Ինչպես տեղեկացնում է France Presse գործակալությունը, Սանկտ Պետերբուրգում կառուցված «Ակադեմիկոս Լոմոնոսով» լողացող ատոմակայանը Մուրմանսկ է ժամանել հինգշաբթի:
Այն կառուցվել է «Ռոսատոմ» միջուկային էներգիայի պետական ընկերության կողմից: Նավը, որի երկարությունն ու լայնությունը կազմում են 144 և 30 մետր, համալրված է 35 մեգավատտ հզորությամբ երկու միջուկային ռեակտորով:
21 000 տոննա կշռող ատոմակայանը 2019-ի ամռանը կտեղափոխվի Չուկոտկա մարզի Պեվեկ նավահանգիստ: Այն կկարողանա բավականաչափ էներգիա արտադրել 200 000 բնակիչ ունեցող քաղաքի կարիքներն ապահովելու համար:

 

Մայիս 19, 2018 22:56 Asia/Yerevan
Մեկնաբանություններ