• Գերմանիան Եվրոպային կոչ է արել վճռական լինել ԱՄՆ-ի հետ առևտրական վեճերում

Գերմանիայի արդյունաբերությունների և առևտրի պալատների միության նախագահն ասել է .«Գերմանական ընկերություններին մտահոգում է այն, որ առևտրական հարաբերություններում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է միայն իր երկրի շահերի ապահովման մասին»:

Էրիկ Շվայցերը Եվրամիությունից պահանջել է վճռական լինել ԱՄՆ-ի հետ առևտրական վեճերում և շարունակել բանակցությունները՝ տարաձայնությունների կարգավորման նպատակով:

Գերմանացի պաշտոնյան ասել է.«Անտրամաբանական պահանջների դիմաց զիջումների գնալու դեպքում, սխալ թույլ տված կլինենք»:

Գերմանիան ԱՄՆ արտահանում իրականացնող ամենախոշոր երկիրն է և ԱՄՆ-ն ամեշատ հարկերը սահմանել է այդ երկրի արտադրանքների համար:

 

Մայիս 21, 2018 11:26 Asia/Yerevan
Մեկնաբանություններ