• Պոմպեոի հայտարարություններին արձագանքել են նաև ԱՄՆ-ի ներքին շրջանակները

ԱՄՆ պետքարտուղարի արտահայտությունների և նրա կողմից ԻԻՀ-ի համար 12 նախապայմաններ որոշելու հանդեպ ԱՄՆ-ի ներքին շրջանակների արձագանքները շարունակվում են:

«Հարվարդ»-ի համալսարանի դասախոս Ստեֆան Վալթը երեքշաբթի օրը Թուիթերում զավեշտալի է բնութագրել Իրանի մասին Պոմպեոյի հայտարարություններն ու 12 նախապայմանների հստակեցումը և հումորով գրել է. «Ես դեռ մի փոքր ապշած եմ այն բանից, որ Պոմպեոն Իրանից չպահանջեց Թրամփի գերբով գոլֆի խաղադաշտ բացել Թեհրանում և վճարել ԱՄՆ-ի ու Մեքսիկոյի սահմանային պատի կառուցման ծախսը»:

«Վաշինգտոն Փոստ» օրաթերթի ինտերնետային կայքն էլ վերլուծելով ԱՄՆ պետքարտուղարի արտահայտությունները, գրել է. «Պոմպեոն այս պաշտոնում իր առաջին ելույթը միջոց ծառայեցրեց Իրանի ժողովրդին ու ղեկավարությանը փոխանցելու  այն ուղերձը, թե կամ ընդունում էք այն ինչը, որ մենք ենք ցանկանում և կամ էլ՝ ոչինչ»:

«Այն պատկերացումը, թե Իրանի ժողովուրդն իր իշխանություններին կպարտադրի գլուխ խոնարհել  ԱՄՆ-ի դիմաց անիմաստ կարող է թվալ առնվազն նրա համար ով վերջին տասնամյակներում ուշագրավ ժամանակ հատկացրած լինի Իրանի մասին ուսումնասիրությանը»,-ընդգծել է «Վաշինգտոն Փոստ»-ը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրը «Հերիթեջ» հիմնադրամում ելույթի ժամանակ 12 նախապայմաններ որոշելով սպառնաց, որ եթե Իրանը չիրագործի այդ նախապայմանները, Վաշինգտոնն այդ երկրի դեմ կսահմանի պատմության ամենահզոր պատժամիջոցները:

 

Պիտակ

Մայիս 23, 2018 06:39 Asia/Yerevan
Մեկնաբանություններ