• Նեթանյահուն ծիծաղելի հայտարարություն է արել, նշելով, որ Իսրայելը պաշտպանում է Իրանի ժողովրդին

Սիոնիստական ռեժիմի վարչապետը կիրակի օրը նոր ներկայացում կազմակերպելով հայտարարել է, որ Իսրայելը պաշտպանում է Իրանի ժողովրդին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բենիամին Նեթանյահուն տեսուղերձում հայտարարարել է, որ մտադիր է ջրի կառավարման ու զտման համար նոր տեխնոլոգիաներ առաջարկել Իրանի ժողովրդին:

Նեթանյահուն այն պայմաններում է նման ծիծաղելի հայտարարություն կատարում, երբ Սիոնիստական ռեժիմը մինչ այսօր Իրանի մեծ ժողովրդի դեմ որևէ թշնամական քայլից չի հրաժարվել:

Նեթանյահուն այն պայմաններում է այդ առաջարկը ներկայացնում, երբ զավթված տարածքների սահմաններից քիչ տարածության վրա, Պաղեստինի ժողովուրդը Գազայում Սիոնիստական ռեժիմի լիարժեք շրջափակման մեջ է գտնվում:

Համաձայն ՄԱԿ-ի հայտարարության այդ հատվածում սննդի, դեղորայքի ու խմելու առողջ ջրի վիճակը ճգնաժամային է:

Պիտակ

Jun 11, 2018 04:07 Asia/Yerevan
Մեկնաբանություններ