• Փրկարար անօդաչու. նորարար սարքը կարող է փրկել ծովում խեղդվողներին

Անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել նաև լողափնյա փրկարար ծառայության կողմից և փրկել մարդկանց կյանքը:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, նման անօդաչուները կարող են հասնել խեղդվող լողորդին և փչովի սարք նետել նրան նախքան փրկարարների մոտենալը:
Հատուկ պատրաստված «միկրո անօդաչուներն» աշխատում են նույն տեխնոլոգիայով, ինչ մյուս անօդաչուները: Երբ փրկարարը նկատում է ջրում խեղդվող մարդուն, անմիջապես տեղեկացնում է անօդաչուի օպերատորին, որը վայրկյանների ընթացքում սարքն ուղարկում է խեղդվողի մոտ:
Անօդաչուն շատ ավելի շուտ է դեպքի վայր հասնում, քան փրկարարը, և հատուկ փչովի լողան նետում, որն օգնում է խեղդվողին դիմանալ մինչև փրկարարների հասնելը: Նախագծողները մտադիր են հետագայում այս անօդաչուներն օգտագործել նաև ձնակույտից մարդկանց փրկելու համար:

 

 

Jul 08, 2018 12:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ