• Ռուսաստանը պատրաստ է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել Սիրիային

Սիոնիստական ռեժիմի վարչապետի Մոսկվա կատարած այցին զուգահեռ, ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել Սիրիային:

Իտալական «Il Jornaleh» թերթին տված հարցազրույցում, ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է,որ պաշտոնական դիմում ստանալու դեպքում, Մոսկվան պատրաստ է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել Սիրիային: Սակայն մինչ այժմ Դամասկոսը  այդ հարցով ոչ մի դիմում չի ներկայացրել»:

ՌԴ Պաշտպանության նախարարն ընդգծել է.«ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի վրա իրականացված վերջին հարձակումից հետո, Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը արդիական սարքերով համալրելը դարձել է անհրաժեշտություն: Ուստի Ռուսաստանը պատրաստ է մեկ անգամ ևս քննարկել Սիրիային Ս-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու հարցը»:

Արևելյան Ղութայում սիրիական բանակի քիմիական հարձակման պատրավակով սույն թվականի մարտին ԱՄՆ-ի, Բրիտանիայի  և Ֆրանսիայի կողմից Սիրիայի պետական կառույցների վրա իրականացված հրթիռային հարձակումից հետո, Ռուսաստանի պաշտոնյաները հայտարարեցին, որ Ս-300 զենիթահրթիռային համակարգեր կմատակարարեն Սիրիային, ինչին խիստ հակազդեց սիոնիստական ռեժիմը: 

Jul 11, 2018 18:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ