• ՄԱԳԱՏԷ-ին մտահոգում  է նավթի համաշխարհային շուկայում տիրող վիճակը

ՄԱԳԱՏԷ-ն զգուշացրել է նավթի համաշխարհային առաջարկի նվազման կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

ՄԱԳԱՏԷ-ն հինգշաբթի օրը զգուշացրել է, որ շարունակվում են այն խնդիրները, որոնք ազդել են նավթ արդյունահող մի քանի խոշոր  երկրների վրա:

ՄԱԳԱՏԷ-ն նավթի վերաբերյալ իր ամսական զեկույցում  գրել է.«Մի քանի շաբաթ առաջ Վենեսուելան, Կանադան, Նորվեգիան և նույնիսկ Լիբիան իրենց նավթի արդյունահանման ծավալների նվազման ականատես են եղել կամ որոշ օբյեկտներում առաջացած խնդիրների պատճառով տուժել են»:

Ըստ հիշյալ զեկույցի՝ նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի ոչ-անդամ երկրներում, այդ թվում՝ Նորվեգիայում և Կանադայի Ալբերթայ նահանգում որոշ օբյեկտների ու հանքավայրերի վերաբերյալ առաջացած խնդիրները խախտել են նավթի արդյունահանումը, իսկ Շելլ ընկերության ու նրա աշխատակիցների միջև առկա լարվածությունները կարող են ավելի սահմանափակել նավթի առաջարկը:

ՄԱԳԱՏԷ-ն  օրական մեկ միլիոն 970 հազար բարելով  իջեցրել է 2018 թվականին ՕՊԵԿ-ից դուրս նավթի արդյունահանման աճի վերաբերյալ իր կանխատեսումը:

Jul 12, 2018 18:39 Asia/Yerevan
Մեկնաբանություններ