•  Իրանական պիստակը` ԱՄՆ-Չիանստան տնտեսական պատերազմի հաղթող

Wall Street Journal օրաթերթը գրել է. «ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմի արդյունքում, շուտով Իրանը կգրավի Չինաստանում ամերիկյան պիստակի տեղը»:

 

Օրաթերթը գրել է, որ Չինաստանի հետ առևտրային պատերազմի, ինչպես նաև Կալիֆոռնիայում ջրի սակագնի բարձրացման հետևանքով, պիստակ արդյունահանող ամերիկացի ֆերմերները, որ նախկինում այս ապրանքի բարձր գների պաճառով մեծ շահույթներ էին ստանում, այսօր գտնվում են սնանկության եզրին:

Չինաստանից ներմուծվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքերը բարձրացնելու Դոնալդ Թրամփի որոշումից հետո, Պեկինն ի պատասխան 5-45 տոկոսի է բարձրացրել  ԱՄՆ-ից ներկրվող պիստակի մաքսատուրքը:

Ներկա դրությամբ, ԱՄՆ-ն համարվում է  պիստակ արդյունահանող առաջին երկիրը, իսկ Իրանը զբաղենում է  երկրորդ տեղը:

 

Jul 18, 2018 12:44 Asia/Yerevan
Մեկնաբանություններ