• Հրապարակվել են Նելսոն Մանդելայի մասին ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերը

ԱՄՆ-ի անվտանգության կառույցների գաղտնի փաստաթղթերը վկայում են այն մասին, որ այդ երկիրը Հարավաֆրիկյան հանրապետության առաջնորդ Նելսոն Մանդելային կոմունիստական ապառնալիք էր համարում:

Ռոյտերս գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը հրապարակված ԱՄՆ-ի անվտանգության կառույցների գաղտնի փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ երկրի կառավարությունը նույն մոտեցումն է դրսևորել Մանդելայի նկատմամբ, ինչպես 1950 և 1960-ականներին դրսևորել է  Մարտին Լյուտեր Քինգի և քաղաքացիական իրավունքների պաշտպան շարժումների նկատմամբ:

Տարածելով մի հաղորդագրություն, «Ժողովրդի կապիտալ» խմբավորումը հայտարարել է, որ ՀԴԲ-ն ԱՄՆ-ում և Հարավաֆրիկան հանրապետությունում հակաապարտեիդ շարժումները Արևմուտքի անվտանգությունը թուլացնելու կոմունիստական թևի հավանական ծրագրերից է համարել:

Jul 20, 2018 11:53 Asia/Yerevan
Մեկնաբանություններ