• Չինաստանը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կամայականությանը

Չինաստանը շարունակելու է Իրանի հետ առևտրային հարաբերությունները:

Իսլամաբադից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը միշտ դեմ է եղել ԱՄՆ-ի շրջափակման քաղաքականությանը և մտադիր է միջազգային հանձնառությունների հիմամբ, Իրանի հետ շարունակել առևտրական համագործակցությունը:

Հինգշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, անդրադառնալով արդարադատության միջազգային ատյանին ԱՄՆ-ի դեմ ներկայացված Իրանի հայցին, Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Գաո Ֆենգն ասել է.«Իրանը շարունակելու է մնալ Ասիայում Չինաստանի առևտրային կարևոր գործընկերը »:

Նա նշել է, որ իր երկիրը դեմ է ԱՄՆ-ի կամայական շրջափակումներին և մտադիր է առանց միջազգային հանձնառությունները խախտելու, շարունակել Իրանի հետ առևտրային հարաբերությունները:

2017թ. նախորդ տարվա համեմատությամբ Իրան-Չինաստան հարաբերությունները 19 տոկոս աճ են արձանագրել կազմելով շուրջ 37.1 միլիարդ դոլար: 

Jul 20, 2018 12:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ