• Հարավային Կորեան մտահոգված է Իրանի նավթի շրջափակումից

Նշելով, որ Սեուլը մեծ քանակությամբ անմշակ նավթ է ներկրում Իրանից, Հարավային Կորեայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Իրանի նավթի շրջափակման կապակցությամբ:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լոնդոնի Chatham House կենտրոնում Կան Գյոն Հվան Իրանի նավթային շրջափաման մասին ասել է.«Իրանի նավթի շրջափակումնը չափազանց մտահոգիչ է, որովհետև Հարավային Կորեան մեծ քանակությամբ անմշակ նավթ է ներկրում այդ երկրից»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու մասին Թրամփի հայտարարությանը, Հարավային Կորեայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ իր երկիրը կկարողանա որոշ ազատություններ ունենալ այդ հարցում:

Ուրբաթ օրը, Հարավային Կորեայի արտգործնախարարը Բրիտանիայից ԱՄՆ է մեկնելու, ուր հանդիպելու է իր ամերիկացի գործընկերոջը՝ Մայք Պոմպեոյին: Նա Լոնդոնի Chatham House կենտրոնում ասել է, որ իր երկրին մտահոգում է Թեհրան-Սեուլ առևտրափոխանակումների ապագան:

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և բոլոր կողմերի միջև համաձայնություն կկայանա:

Jul 20, 2018 12:29 Asia/Yerevan
Մեկնաբանություններ