• Ուկրաինայի ու Վրաստանի հետ հարաբերություներն ավելի սերտացնելու կապակցությամբ Պուտինը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին

ՌԴ-ն նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Վրաստանին և Ուկրաինային առավել մոտենալու հարցում ՆԱՏՕ-ի ջանքերը քաղաքական ու անհեռատեսական են և անորոշ հետևանքներ են ունենալու այս ռազմական կոալիցիայի համար»:

Հինգշաբթի օրը Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ, Մոսկվայում աշխարհի բոլոր վայրերում գործող ռուս դիվանագետների համար ունեցած ելույթում Պուտինն ասել է.«Եվրոպայում պետք է վերականգնվի փոխվստահությունը»: ՌԴ նախագահը դեմ է ատրտահայտվել ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի սահամանամերձ շրջաններում զորքերի և զինտեխնիկայի տեակայման ջանքերին:

ՌԴ նախագահը հավելել է.«Այս կարգի թշնամական քայլերի վերաբերյալ ասում ենք, որ սրանք ՌԴ-ին ուղղված սպառնալիքներ են: Մեր բարեկամներն ու գործընկերները, որ փորձում են տարածաշրջանում հատկապես Ուկրաինայում ու Վրաստանում լարվածություններ առաջացնել, պետք է նաև մտածեն իրենց անհեռատես քաղաքականությունների հավանական հետևանքների մասին»:

2008թ. ի վեր, Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում ներգրավելու խնդիրը հարուցել է ՌԴ-ի զայրույթը: ՆԱՏՕ-ի ղեկավարները Ուկրաինային ու Վրաստանին խոստացել են, որ մի օր այդ երկու երկրները միանալու են ՆԱՏՕ-ին:

Jul 20, 2018 16:43 Asia/Yerevan
Մեկնաբանություններ