• ԱՄՆ-ի անվտանգության աշխատակից.«Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը չի փոխվել»

Խոստովանելով որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով Իրանի տարածաշրջանային քաղաքականությունները փոփոխության չեն ենթարկվել, ԱՄՆ-ի անվտագության պաշտոնյան կասկածանք է հայտնել առաջկա մեկ տարվա ընթացքում Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերացման կապակցությամբ:

Կոլորադոյում անցկացվող անվտանգության նիստի ընթացքում, ԱՄՆ-ի Ազգային հետախուզության գործակալության տնօրեն Դեն Քոաթսը շեշտել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը չի փոխվել»:

Քոաթսը հավելել է.«Անհավանական է, որ Հյուսիսային Կորեան կկարողանա առաջիկա մեկ տարվա ընթացքում վերացնել իր միջուկային ծրագիրը, չնայած որ տեխնիկական առումով այդ ժամկետում հնարավոր է իրականացնել այս նպատակը»:

Վաշինգտոն այցելելու հարցով Թրամփի Կոմից Պուտինին ուղղված հրավերի վերաբերյալ նա ասել է.«Մի ռադիոհաղորդման ընթացքում Թրամփի կողմից Պուտինին Վաշինգտոն մեկնելու հրավերի մասին լսելով, անակնկալի եկա»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի Ազգային հետախուզության գործակալության տնօրենը  խստորեն քննադատել էր Դոնալդ Թրամփին ելույթներից առաջ ելույթի բովանդակության մասին չտեղեկացնելու համար:

Ուրբաթ օրը «Բիզնես ինսայդեր» ինտերնետային կայքը հաղորդել է, որ Դոնալդ Թրամփի կառավարության երկու ավագ պաշտոնյաներ Դեն Քոաթսը և Քրիստոֆեր Ռեյը որոշել են հրաժարական տալ:

Jul 20, 2018 18:59 Asia/Yerevan
Մեկնաբանություններ