• Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց Իրանին աջակցելու մասին հաղորդագրությամբ

Թուրքիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ դժգոհություն է հայտնել ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին միանալու համար Անկարայի վրա գործադրվող Վաշինգտոնի ճնշումների կապակցությամբ:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Թուրքիայի ԱԳ նախարարությունը Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների հարցով Անկարայում Թուրքիայի որոշ պաշտոնատարների հետ ամերիկյան պատվիրակության ուրբաթ օրն ունեցած հանդիպումից ու զրույցից հետո հրապարակված հաղորդագրության մեջ նշել է. «Թուրքիայի պատկան կառույցները փորձում են այդ երկրին զերծ պահել Իրանի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքներից»:

«Իրանը հարևան երկիր է և Թուրքիայի համար տարածաշրջանային կարևոր գործընկեր է համարվում: Մեր պաշտոնատարները համաձայն չեն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին»,-նշված է Թուրքիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Համաձայն «Դեյլի Սաբահ» օրաթերթի հաղորդման, ԱՄՆ-ի պետքարտուղարության ու գանձապահության նախարարության պաշտոնատարներից բաղկացած պատվիրակությունն ուրբաթ օրը հանդիպելով Թուրքիայի պաշտոնատարներին, փորձել է նրանց համոզել Իրանին դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին միանալու հարցում:

Թուրքիայի պաշտոնատարները բազմիցս ընդգծել են, որ չեն հետևելու Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին և Վաշինգտոնի ցանկությամբ չեն խզելու Թեհրանի հետ առևտրական հարաբերությունները:

Ի դեպ, Թուրքիայի «Թոփրաշ» նավթային ընկերությունը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումից և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները գործադրվելուց հետո, կշարունակի Իրանից նավթի գնումը:

 

Jul 21, 2018 06:53 Asia/Yerevan
Մեկնաբանություններ