• Կարևորվել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո աշխարհի հետ Իրանի հարաբերությունների ամրապնդումը

Իրանի իսլամական խորհրդրանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը կարևորվել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո աշխարհի հետ Իրանի հարաբերությունների ամրապնդումը:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Ալի Նաջաֆի Խոշռուն ասել է. «Թուրքիայում, Ադրբեջանում, Թուրքմենստանում, Կուբայում, Վենեսուելայում և Սիրիայի Իրանի դեսպանների և Ստամբուլում Իրանի գլխավոր հյուպատոսի մասնակցությամբ կայացած խորհրդարանի  արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նիստում, մտքերի փոխանակում է կատարվել երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումների և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Նաջաֆի Խոշռուն նշել է, որ հաշվի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և շրջափակման պատճառով տիրող պայմանները, նշանակալի է զարգացման համար առկա հնարավորությունների օգտագործումը, տարբեր երկրների հետ ԻԻՀ հարաբերությունների ամրապնդումը և արտաքին գերատեսչության նկատմամբ իսլամական խորհրդարանի հովանավորությունը:

Պիտակ

Jul 29, 2018 18:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ