• Եվրամիությունը դատապարտել է Ղոդսում պաղեստինցիների բնակարանների ոչնչացումը

Երուսաղեմում և Ռամոլլահում ԵՄ պատվիրակները դատապարտոել են Սիոնիստական ռեժիմի կողմից օկուպացված Երուսաղեմում պաղեստինցիների տների ոչնչացումը:

Երուսաղեմում և Ռամոլլահում ԵՄ պատվիրակությունները  մտահոգություն են հայտնել օկուպացված Պաղեստինում  կանանց  հատուկ կենտրոնի և մանկապարտեզների ոչնչացման մասին և կոչ են արել վերակառուցել պաղեստինցիների ավերված բնակարանները:

Պատվիրակություններն ընդգծել են Եվրամիության դիրքորոշումը Պաղեստինի գրավված տարածքներում սիոնիստական քաղաքավանների կառուցման և պաղեստինյան հողերի և տների ոչնչացման դեմ:

Սիոնիստական ռեժիմն անմարդկային քայլով արգելել է Գազայի հատվածից 769 պաղեստինցի հիվանդների դուրս գալը: Այս մասին հաղորդում է «Haaretz» թերթը:

Սիոնիստական զորայինները չորեքշաբթի առավոտյան հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի վրա և ձերբալկալել  9 պաղեստինցիների, այդ թվում նաև մեկ լրագրողի:

Երկուշաբթի  օրը, Սիոնիստական ռեժիմի  զորայինները հարձակվել են  Արևմտյան ափի տարբեր տարածքների վրա և  ձերբակալել ավելի քան 20 պաղեստինցիների, այդ թվում «Ալ-Ղոդս» լրատվական ցանցի  4 թղթակիցների:

 

Aug 01, 2018 17:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ