• Վաշինգտոնը մտադիր է դադարեցնել Պաղեստինի ինքնավար վարչակազմին ֆինանսական օգնություն տրամադրելը

Ամերիկյան Foreign Policy թերթը բացահայտել է, որ Սպիտակ Տունը շարունակելով Սիոնիստական ռեժիմին հովանավորելու քաղաքականությունը, դադարեցնելու է Պաղեստինի ինքնավար վարչակազմին 200 միլիոն դոլարի օգնություն տրամադրելը :

Foreign Policy թերթը գրել է. «Սպիտակ Տունը մտադիր է դադարեցնել Պաղեստինի ինքնավար վարչակազմին 200 միլիոն դոլարի օգնություն տրամադրելը, ինչը նշանակում է Գազայի հատվածին ուղղված օգնությունների մեծ մասի  կրճատում, հատկապես այն պայմաններում երբ Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը»:

ԱՄՆ կառավարությունը նպաստում էր պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) բյուջեի ապահովմանը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել  է այդ օգնությունների ավելի քան կեսը:

Ըստ Foreign Policy թերթի տեղեկատվության՝ պաղեստինցիներին ուղղված ֆինանսական օգնության կրճատման մասին որոշումը կայացրել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Դոնալդ Թրամփի փեսան ու խորհրդական՝ Ջարեդ Քուշները: 

 

Պիտակ

Aug 12, 2018 16:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ