Aug 16, 2018 17:26 Asia/Tehran
  • Ֆրանսիան քննադատեց Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

Ֆրանսիայի կառավարությունը քննադատել է Թուրքիային տնտեսական բոյկոտի ենթարկելու ԱՄՆ նախագահի մոտեցումը:

Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Մարք Ֆինոն ասել է.-«Ոչ ոք չի կարող միակողմանի պատժամիջոցներ սահմանել ՆԱՏՕ-ի  կարևոր անդամ մի երկրի նկատմամբ»:

Ֆինոն ընդգծելով, որ Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը և եվրոպական երկրները պետք է միավորվեն  ԱՄՆ-ի քաղաքականությունների դեմ, ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հիմնված է ոչ թե համատեղ ջանքերի և համագործակցության միջոցով խնդիրների լուծման այլ ուժի միակողմանի օգտագործման վրա»:

Ֆրանսիացի պաշտոնատարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կառավարության քայլերը չի համապատասխանում գործարար մրցակցության կանոններին և որ Թրամփի քայլերն ամբողջովին սխալ են:

Պիտակ

Մեկնաբանություններ