• Բրիտանական կառույցները քննադատել են կառավարությանը  Պաղեստինի մասին լուսաբանումները կանխարգելելու համար

Բրիտանիայում սևամորթների, ասիացիների ու փոքրամասնությունների իրավունքների բնագավառում ավելի քան 80 ակտիվ կազմակերպություններ քննադատել են այդ երկրում Պաղեստինի վերաբերյալ քննարկումները կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:

«Ալ-Ղոդս Ալ-Արաբի» օրաթերթի փոխանցմամբ՝ այդ բրիտանական կառույցներն իրենց նամակում խստորեն քննադատել են Պաղեստինի վերաբերյալ լուսաբանումներ կատարող անձանց «հակահրեա» պիտակ փակցնելը:

2016 թվականին «Հոլոքոստի մեծարման համար համաշխարհային կոալիցիայի» հրապարակած փաստաթղթում ներկայացվել է տերմինների և բառակապակցությունների ցանկ, որոնց անդրադառնալը համարվում է «հակահրեա» լինելու հավաստիքը»:

Բրիտանիայի մարդու իրավունքների կառույցները նաև դատապարտել են «հակահրեա» բառակապակցությունը, որին է հենվում հիշյալ կոալիցիան հոլոքոստի հարցը մեծացնելու համար:

Այդ փաստաթղթում խոր մտահոգություն է հայտնվել Պաղեստինի իրադարձությունների վերաբերյալ քննարկումները լռության մատնելուն ուղղված ջանքերի վերաբերյալ: 

 

Պիտակ

Aug 19, 2018 17:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ