• Գուտերեշը ցավ է հայտնել պաղեստինցիների դեմ սիոնիստների ագրեսիայի շարունակման կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավ է հայտնել պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունների ու բռնությունների շարունակման կապակցությամբ:

Անտոնի Գուտերեշը չորեքշաբթի օրը պաղեստինցիների դեմ Իսրայելի ոճրագործությունների շարունակման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացրած զեկույցում շեշտել է .«Պաղեստինցիներին պաշտպանելը խաղաղության ու անվտանգության հաստատմանն ուղղված գլխավոր ջանքն է»:

Զեկույցում նշված է, որ առ այսօր օկուպացված տարածքներում պաղեստինցի խաղաղ բնակիչների պաշտպանության ուղղությամբ ՄԱԿ-ի նկատի առած նպատակները դեռևս չեն իրականացել:

Գուտերեշի համոզմամբ, պաղեստինցիների հովանվորման առջև ծառացած գլխավոր մարտահրավերի գլխավոր լուծումն ունի քաղաքական բնույթ: Նա ավելացրել է .«Հիշյալ լուծումն իրականություն դառնալու դեպքում, ՄԱԿ-ի անդամ երկրները կարող են գործնական ու հավանական քայլեր ձեռնարկել՝ պաղեստինցիներին պաշտպանելու համար»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չորս առաջարկ է ներկայացրել՝ օկուպացված տարածքում պաղեստինցիներին պաշտպանելու նպատակով: Այդ տարածքներում միջազգային դիտորդական պատվիրակության տեղակայման և պաղեստինցիներին հումանիտար օգնությունների ավելացման երկու առաջարկներին ընդդիմացել է Իսրայելը:

 

Aug 22, 2018 17:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ