• Վաշինգտոնում Պաղեստինի դեսպան. ԱՄՆ-ն շանտաժ է անում

Վաշինգտոնում Պաղեստինի ինքնավար վարչակազմի դեսպանն ասել է , որ պաղեստինցիներին 200 մլն դոլար արժողությամբ օգնության դադարեցման կապակցությամբ ԱՄՆ-ի որոշումը քաղաքական շանտաժ է:

«Ֆրանս պրես»-ի հաղորդման համաձայն՝ Վաշինգտոնում Պաղեստինի ինքնավար վարչակազմի դեսպան Հեսամ Զամլաթը հստակեցրել է.«Պաղեստինի ժողովրդին օգնության կրճատման ԱՄՆ որոշումը խաղաղության դեմ արված  քայլ է: ԱՄՆ կառավարությունն այս որոշումով թուլացնում է պաղեստինյան խաղաղության հեռանկարը և ամերիկացիների հանձնառությունը»:

Հեսամ Զամլաթը հավելել է«ԱՄՆ կառավարությունը որոշումն  իր դեսպանատունը Թել-Ավիվից Ղոդս տեղափոխելու և Պաղեստինցիների օգնության  UNRWA-ի  բյուջեն կրճատելու կապակցությամբ, լիովին համապատասխանում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրերին»: 

Զամալտը շեշտել է, որ ԱՄՆ-ի մարդասիրական և զարգացման աջակցության ծրագրի դեմ ուղղված  քայլերը քաղաքական շանտաժ են:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է կասեցնել 200 միլիոն դոլարի օգնությունը պաղեստինցիներին Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում:

 

 

Պիտակ

Aug 25, 2018 12:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ