• Իտալիայի ներքին գործերի նախարարը հարցաքննության է ենթարկվել փախստականներ փոխադրող նավի հարցով

Diciotti նավի և ներգաղթյալներին չընդունելու հարցով հարցաքննության է ենթարկվելու Իտալիայի ներքին գործերի նախարարը:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Ագրիջենտոյի դատախազությունը հարցաքննության է ենթարկել Իտալիայի ՆԳ նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինին Diciotti  նավի և ներգաղթյալներին չընդունելու հարցով:

Հաղորդման համաձայն, Ագրիջենտոյի դատախազության պաշտոնատարները համոզված են, որ Սալվինին իրավասություն չի ունեցել չընդունելու իտալական Diciotti առափնյա անվտանգության ծառայության նավի անձնակազմի կողմից փրկված ներգաղթյալներին:

Մի խումբ իտալացիներ Սալվինիին մեղադրել են ռասիզմ տարածելու և իր պետական պարտավորություններում թերանալու մեջ և նրա դեմ հայց են ներկայացրել Տրեվիզոյի դատարանում:

Նրանք համոզված են, որ ներգաղթյալների դեմ Մատեո Սալվինիի սուր հայտարարությունները օտարատյացություն են տարածում Իտալիայում:

Պիտակ

Aug 26, 2018 18:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ