Sep 01, 2018 15:25 Asia/Tehran
  • Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2018» անունով զորավարժությունները, 10 երկրների մասնակցությամբ:

«Սպուտնիկի» հաղորդման համաձայն, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները սկսվել են շաբաթ օրը` Սենակի քաղաքի շրջակայքում  գտնվող ռազմաբազայում՝ 10 երկրների մասնակցությամբ: Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը:

Հաղորդման համաձայն, զորավարժությունը տեղի կունենա, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Չեխիայի, Էստոնիայի և Վրաստանի մասնակցությամբ:

Այս զորավարժությունները որը ղեկավարվում է ԱՄՆ-ի ծովուժի հրացանակիրների հրամանատարությամբ կփորձարկվեն պաշտպանական, ագրեսիվ և կայունացված գործողություններ:

Մոսկվան դեմ է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության ընդլայնմանը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունը համարում է Հարավային Կովկասի տարածաշրջանի ապակայունացման փորձ:

Պիտակ

Մեկնաբանություններ