• Բացառիկ փաստաթուղթ. ԱՄՆ-ն նախատեսում էր բնաջնջել ԽՍՀՄ-ի և ՉԺՀ-ի միլիոնավոր քաղաքացիների

Առանձնակի ուշադրություն են գրավել 1964 թվականով թվագրվող Միասնական ինտեգրված օպերատիվ պլանի փաստաթղթերը (SIOP), որտեղ ուսումնասիրվում են միջուկային զենքի կիրառման հարցերը։

ԱՄՆ–ում բացառիկ արխիվային փաստաթուղթ են հրապարակել. 1960-ականներին Վաշինգտոնը, որպես առաջատար արդյունաբերական գերտերություններ, ԽՍՀՄ–ի և Չինաստանի տոտալ ոչնչացման ծրագիր էր նախապատրաստում։

Ինչպես փախանցում է ՌԻԱ Նովոստին նյութերը  հրապարակվել են «Ազգային անվտանգության արխիվ» ոչ պետական կազմակերպության կայքում։

Փաստաթղթի համաձայն` ամերիկացի զինվորականները նաև «այդ երկրների քաղաքացիներին զանգվածային ոչնչացնելու» տարբերակն են քննարկել։

Գիտնականներն ուշադրություն էին դարձրել 1964 թվականով թվագրվող Միասնական ինտեգրված օպերատիվ պլանի փաստաթղթերի (SIOP) վրա, որտեղ ուսումնասիրվում են միջուկային զենքի կիրառման հարցերը։  Դրանցում, մասնավորապես, խոսվում է  ԽՍՀՄ արդյունաբերական ներուժի 70%–ը ոչնչացնելու անհրաժեշտության մասին։

Նշվում է նաև, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ում թույլատրելի էին համարել քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացումը։ Այսպես, օրինակ, 1961 թվականի գնահատականներով SIOP–ի ծրագրով նախատեսվում էր ոչնչացնել խորհրդային քաղաքների բնակիչների 71%–ը, իսկ 1962 թվականի գնահատականների համաձայն` ԽՍՀՄ մոտ 70 մլն քաղաքացու։

Միևնույն ժամանակ ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեն նույնիսկ դիտարկում էր բնակչության ոչնչացման գաղափարը՝ որպես Խորհրդային Միությանը հաղթելու գլխավոր նախապայման։

Single Integrated Operational Plan–ը, կամ SIOP–ը ԱՄՆ ԶՈւ միջուկային զենքի մարտական կիրառման կանոնակարգը կազմող օպերատիվ փաստաթղթերի առանձնակի գաղտնի  համալիր է։

2015 թվականի դեկտեմբերին ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությունը  հրապարակել էր ամերիկյան ատոմային ռմբակոծության պոտենցիալ թիրախների ցուցակը, որտեղ ԽՍՀՄ, Արևելյան Եվրոպայի և Չինաստանի հարյուրավոր կետեր էին ներառված։ Այդ թվում 179 թիրախ Մոսկվայում, 145-ը` Լենինգրադում և 91-ը` Արևելյան Բեռլինում։

Գաղտնազերծած փաստաթղթի կարևոր առաջնահերթություններից մեկը ՌՕՈւ–ն էր, իսկ գլխավոր թիրախը`  խորհրդային ռմբակոծիչների վերացումը՝ մինչև դրանք կհասցնեին օդ բարձրանալ և ուղղվել Եվրոպա կամ նրա տարածքից դուրս գալ։

Armeniasputnik.am

 

 

Sep 02, 2018 12:56 Asia/Yerevan
Մեկնաբանություններ