• ՄԱԿ-ը բարձր է գնահատել աֆղան երեխաների կրթության մասին հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանը

Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն ասել է.«Իրանում աֆղան երեխաների կրթության մասին իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանը համարվում է փախստականներին ծառայություններ մատուցելու քաղաքականության արդիական քայլերից մեկը և ողջունելի է»:

Երկուշաբթի օրը, Թեհրանի արևմտյան շրջանում արտասահմանցիների ծառայության կենտրոնի ճամբար կատարած այցի շրջանակներում, Ֆիլիպո Գրանդին ասել է.«Իրանի կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրում փախստականներին ծառայելու ուղղությամբ և փախստականներին ծառայելու այդ երկրի քաղաքականությունը կարող է մյուս երկրների համար օրինակ ծառայել»:

ՄԱԿ-ի պաշտոնյաները բազմիցս բարձր են գնահատել փախստականներին Իրանի մատուցած ծառայությունը, նշելով, որ Իրանն իր դպրոցների ու հիվանդանոցների դռները  և երկրի սահմանները բացել է փախստականների առջև: Փախստականներն ինչպես Իրանի ժողովուրդն օգտվում են բոլոր հնարավորություններից:

Պիտակ

Sep 03, 2018 17:38 Asia/Yerevan
Մեկնաբանություններ