• Իսպանիայի իրավապաշտպան կազմակերպությունները պահանջել են դադարեցնել Արաբիային սպառազինության վաճառքը

Իսպանիայի իրավապաշտպան կազմակերպությունները ողջունել են Արաբիային լազերային ռումբերի վաճառքը չեղարկելու հիմամբ այդ երկրի կառավարության ընդունած որոշումը և պահանջել են լիովին դադարեցնել Արաբիային սպառազինության վաճառքը:

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Իսպանիայում Միջազգային համաներում կազմակերպության տնօրեն Ստեբան Բլեթրանը ճիշտ է համարել Արաբիային 400 խելացի ռումբերի վաճառքը չեղարկելու Իսպանիայի կառավարության ընդունած որոշումը:

«Արաբիան հրամանատարն է մի կոալիցիայի, որը Եմենում ավիահարվածի թիրախ է դարձնում երեխաներին, շուկաներն ու հիվանդանոցները»,-ասել է Բլեթրանը:

Բլեթրանն ընդգծել է. «Մադրիդը պիտի լիարժեքորեն հրաժարվի Արաբիային սպառազինության վաճառքից, քանի որ որևէ երաշխիք չկա այն մասին, որ այդ սպառազինությունը Եմենի պատերազմի ընթացքում չի օգտագործվի»:

Իսպանիայի կառավարությունը երեքշաբթի օրը չեղարկեց Սաուդական Արաբիային 400 լազերային հեռակառավարվող ռումբերի վաճառքը, որի մասին պայմանագիրը կնքվել էր 2015 թվականին: Որոշման հիմքում ընկած է հիշյալ ռումբերը Եմենում խաղաղ քաղաքացիների դեմ օգտագործվելու մտահոգությունը:

Sep 05, 2018 12:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ