• Նեթանյանուն հրահանգել էփակել  Պարագվայում  Իսրայելի ռեժիմի դեսպանատունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյանուն հրահանգել է Պարագվայում փակել Իսրայելի ռեժիմի դեսպանատունը:

Ռոյտեերս լրատվական գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, Նեթանյահուն այս հրահանգն արձակել է այն բանից հետո, երբ Պարագվայի կառավարությունը որոշեց իր դեսպանատունը Ղոդսից Թել Ավիվ վերադարձնել:

Պարագվայի ԱԳ նախարար Լուիս Ալբերտո  Կաստիլյոնին ասել է.«Պարագվայն իր դեսպանատունը Ղոդսից Թել Ավիվ է փոխադրում»:

2018թ. մայիս ամսին Պարագվայի նախկին նախագահ Հորասիո Կարտեսը Իսրայելում այդ երկրի  նոր դեսպանատան բացման համար մեկնել էր Իսրայել: Այժմ Պարագվայի նախագահն է Մարիո Աբդո Բենիթզը:

ԱՄՆ-ն ու Գվատեմալան իրենց դեսպանատները տեղափոխել են օկուպացված Ղոդս քաղաք և Նեթանյահուն ջանքեր է գործադրել մյուս երկրներին նույնպես համոզել գնալ այդ քայլին:

Պաղեստինի ԱԳ նախարարը հայտարարել է.«Պարագվայում շուտով բացվելու է Պաղեստինի դեսպանատունը»:

Պաղեստինի «Մաա» գործակալության հաղորդմամբ, Ռիազ Մալեքին հավելել է.«Պաղեստինի ինքնավար ցարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հրամանով, հնարավորինս շուտ Պարագվայի մայրաքաղաք Ասունցիոն քաղաքում կվերաբացվի Պաղեստինի դեսպանատունը»:

Պաղեստինի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Պարագվայի կողմից այդ երկրի դեսպանատունը Ղոդսից Թել Ավիվ փոխադրելու քայլը:

Sep 06, 2018 12:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ