• Պեկինում կայացել է  Իրանի եւ Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում տարածաշրջանում հաստատել խաղաղություն, կայունություն և անվտանգություն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  Չինաստանի պաշտպանության նախարար Վեն Ֆենգ Հեյի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում զարգացումներն ու ճգնաժամերին ընդգծել է.«Անվտանգությունը միասնական հասկացություն է և Արեւմտյան Ասիայում անապահովությունը ոչ միայն կազդի շրջակայքի, այլ նաև աշխարհի այլ մասերի վրա»:

Գեներալ Հաթամին քննադատել է Միացյալ Նահանգների միակողմանիությունն ու միջազգային իրավունքի կրկնվող խախտումները և հավելել.«Այդ երկիրը սպառնում է համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը»:

Չինաստանի պաշտպանության նախարարը ասել է, որ Պեկինը միշտ աջակցել է Իրանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Sep 07, 2018 18:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ