ԱՄՆ նախկին նախագահը հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը խթան կհանդիսանա, որպեսզի առաջիկա ընտրություններին ավելի մեծ թվով ամերիկացիներ մասնակցեն ընտրություններին:

Բարաք Օբաման ուրբաթ օրը Չիկագոյի Իլինոյզի համալսարանում ասել է. «Եթե ենթադրում էք, որ ընտրությունները կարևոր չեն, հույսով եմ, որ Թրամփի նախագահության երկու տարիները հնարավորություն ստեղծած կլինեն, որպեսզի փոխեք ձեր կարծիքը»:

«Եթե ԱՄՆ ժողովուրդը չի հավանում այն ինչ այսօր տեղի է ունենում, չպիտի հրաժարվի առաջիկա ընտրություններին մասնակցելու մտքից»,-հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահը:

Դոնալդ Թրամփի սկանդալային ու որոշ դեպքերում վիրավորական հրամանագրերը, հայտարարություններն ու պահվածքը պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ի քաղաքական գործիչներից ու քաղաքացիներից շատերը հայտարարեն, որ նա չպետք է շարունակի նախագահել:

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ստիվ Բանոնը չորեքշաբթի օրը մի փաստագրական ֆիլմում նշել էր, որ ԱՄՆ-ն դեպի հեղափոխություն է գնում, որը փոխելու է ամեն ինչ:

Sep 08, 2018 07:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ