• Ռուսաստան. ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցը ևս վկայում է ՀԳՀԾ-ի արդյունավետության մասին

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը ընդգծել է, որ Միջուկային էներգիայի միջազգային գործակալության վերահաստատումը Իրանի լիակատար հավատարմությունը ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին վկայում է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ իրականացման և դրա արդյունավետության մասին:

Ինտերֆաքս լրատվական գործակալության հաղորդմամբ, ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Մարիա Զախարովան հայտարարել է, որ Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ևս մեկ անգամ հաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին:

Զախարովան հավելել է, որ նման դա վկայում է Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի մասին, ինչպես նաև ապացուցում է, որ Իրանն արդյունավետ կերպով կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր բոլոր հանձնառությունները, իսկ միջուկային համաձայնությունը ցույց է տվել իր արդյունավետությունը:

Օգոստոսի 31-ին, Յոկիա Ամանոն ներկայացրեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձեւի և  ՀԳՀԾ-ի իրականացման շրջանակներում Իրանում կատարված ստուգումների վերաբերյալ զեկույցը:

Փաստաթուղթը նախատեսվում է սեպտեմբերի 10-ին քննարկել ՄԱԳԱՏԷ-ի վճռադատ խորհրդի նիստում:

 

Պիտակ

Sep 08, 2018 11:21 Asia/Yerevan
Մեկնաբանություններ