• Թուրքիայի նպատակն է կանխել Իդլիբի գործողությունը

Թուրքիայի ԱԳ նախարարը շաբաթ օրը հայտարարեց, որ իր երկրի նպատակն է կանխել Սիրիայում ահաբեկիչների վերջին ապաստարանը համարվող Իդլիբի ազատագրման ռազմական գործողությունը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցի ժամանակ Սիրիայի իշխանություններին մեղադրեց, որ Իդլիբում ահաբեկիչների ներկայությունը պատրվակ են ծառայեցնում այդ նահանգի դեմ հարձակման համար և ասաց. «Այս պահին Անկարայի նպատակն է կանխել Իդլիբի դեմ հարձակումը»:

Թուրքիայի ԱԳ նախարարը հավակնեց, որ Իդլիբի գործողությունը դադարեցնելու համար Անկարան այս պահին խորհրդակցում է Իրանի ու Ռուսաստանի հետ:

Թուրքիայի ԱԳ նախարարն այն պայմաններում է Իրանի ու Ռուսաստանի հետ խորհրդակցության մասին հավակնություն կատարում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Թեհրանի նստաշրջանի ժամանակ համաձայնելով Սիրիայում ահաբեկչական խմբերին ոչնչացնելու հարցում ստորագրեց նիստի ամփոփիչ հաղորդագրությունը:

Ուրբաթ օրը՝ Թեհրանում գումարված վեհաժողովի ավարտին,  Աստանայի գործընթացը երաշխավորող երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ստորագրած ամփոփիչ  հաղորդագրության չորրորդ կետում երեք կողմերն ընդգծել են Սիրիայում ԻԼԻՊ-ի ու Ջեբհաթ-ալ-Նուսրայի և ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հետախուզված Ալ-Ղաիդային կամ ԻԼԻՊ-ին կապված բոլոր խմբերի ու միավորների վերջնական ոչնչացման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու իրենց վճռականությունը: 

Պիտակ

Sep 09, 2018 06:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ