• Հրապարակվել է Անտարկտիդայի ամենաճշգրիտ քարտեզը

Նոր քարտեզի վրա հնարավոր է տեսնել ամենափոքր ու աննշան դետալները՝ ավելի քան երկու մետր չափով:

Այն ստեղծվել է Օհայոյի, Մինեսոտայի ու Իլինոյսի համալսարանների գիտնականների կողմից, հայտնում է «Մոյա Պլանետա»-ն:

Փորձագետների կարծիքով՝ նոր քարտեզը թույլ կտա ուսումնասիրության ենթարկել մայրցամաքում ձյունն ու սառցադաշտերը, ժամանակին նկատել մեծ մասսաների տեղաշարժը և ճիշտ գնահատել կլիմայական փոփոխությունների ազդեցությունը: Անտարկտիդայի ուսումնասիրությունը նախկինում բարդ գործ է եղել, նույնպիսին է մնում նաև այժմ: Բարձր հստակության նոր քարտեզն ուղղված է պարզեցնելու ուսումնասիրությունների պլանավորումն ու կառավարումը, այդ թվում նաև՝ հեռակա ուսումնասիրությունները:

News.am

 

Պիտակ

Sep 10, 2018 12:33 Asia/Yerevan
Մեկնաբանություններ