• Ֆրանսիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Ստրասբուրգ քաղաքի բնակիչները բողոքել են այդ քաղաքում մայրուղու կառուցման դեմ, իսկ Ֆրանսիայի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել:

«Ֆրանս պրես» գործակալության հաղորդմամբ, երկուշաբթի օրը, Ֆրանսիայի 7-րդ մեծ քաղաքը ցուցարարների և ոստիկանության ուժերի բախման ականտեսն է եղել:

Դեպքը տեղի է ունեցել Ստրասբուրգ քաղաքի մոտակայքում, մայրուղու կառուցման դեմ անցկացած ցույցի ընթացքում:

Ֆրնասիայի ոստիկանությունն օգտագործելով զրահապատ հոտուկ ավտոմեքենաներ ու էլեկտրական շղթայավոր սղոցներ, ոչնչացրել են ցուցարարների կառուցած պատնեշները:

Անցյալ ամիս Ֆրանսիայի կառավարությունը համաձայնություն է տվել Ստրասբուրգ քաղաքի շուրջ 24 կմ. երկարությամբ մայրուղու կառուցմանը: Այս նախագծին ընդդիմացողները համոզված են, որ մայրուղու կառուցման հետևանքով ոչնչացնելու են հարյուրավոր հեկտար ցանքատարածքներ ու վտանգվելու է կենդանիների որոշ տեսակների կյանքը: 

Ընդդիմադիր ֆերմերները նույնպես ասում են, որ այս մայրուղու կառուցմամբ կրճատվելու է գյուղատնտեսությունից իրենց եկամուտը:

Sep 10, 2018 18:38 Asia/Yerevan
Մեկնաբանություններ