• Սպիտակ տունը շարունակում է միջազգային կառույցների դեմ գրոհը՝ հերթը Հաագայի միջազգային դատարանինն է

Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը երկուշաբթիի օրն արձագանքելով Աֆղանստանում ամերիկացիների գործած ոճիրների գործը քննելու մասին Միջազգային քրեական ատյանի դատախազի հայտարարությանն, ասել է «Այս դատարանի հետ չենք համագործակցելու»:

Միջազգային քրեական ատյանի դատախազ Ֆատո Բենսոդան ավելի վաղ՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում կոչ էր արել քննել Աֆղանստանում ամերիկացիների գործած ոճիրները:

ԻՌՆԱ-ի թղթակցի հաղորդման համաձայն, Ջոն Բոլթոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ նկատի առնելով ԱՄՆ-ի ներքին դատական համակարգը, որը պատասխանատվություն է նախատեսում անխտիր բոլոր քաղաքացիների համար, Միջազգային քրեական ատյանի հետ համագորղակցությունն ավելորդ է:

Սպիտակ տան ծայրահեղականներից համարվող ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականն ասել է. «ԱՄՆ-ի զորայինները պարտավոր են հարգել պատերազմական բոլոր օրենքները: Իսկ երբ օրենք է խախտվում, ԱՄՆ-ն համապատասխան քայլ է ձեռնարկում»:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականը, որն իր երկրի ներքին օրենքները վեր է դասում միջազգային կառույցներից ու օրենքներից, հավելել է. «Վաշինգտոնը պատերազմական ոճրագործություններին վերահասու դատարանի կարիքը չի զգում»:

Այս պահին ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ավելի քան 19000 արտասահմանյան ուժեր ՆԱՏՕ-ին դրոշի ներքո ներկա են Աֆղանստանում, որոնցից ավելի քան 16000-ն ամերիկացիներ են:

Sep 11, 2018 06:44 Asia/Yerevan
Մեկնաբանություններ