• ԱՄՆ-ը երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել Կուբայի դեմ առևտրային սահմանափակումները մեկ տարով երկարաձգելու մասին։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։

Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունում նշվում է, որ էմբարգոյի երկարաձգումը բխում է ԱՄՆ ազգային շահերից։

ԱՄՆ-ն առաջին անգամ Կուբայի դեմ զենքի էմբարգո է սահմանել 1958 թ.: Հավանայի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները շարունակվել են և ընդգրկել են առևտրական, զբոսաշրջության ու ֆինանսական փոխանակումների ոլորտներ:

2015թ. Բարաք Օբամայի նախագահության շրջանում Վաշինգտոնն ու Հավանան վերսկսեցին քաղաքական հարաբերությունները և մի քան ի տասնամյակից հետո, Հավանայում վերաբացվեց ԱՄՆ-ի դեսպանությունը:

Սակայն Թրամփի իշխանության օրոք, Կուբայի հետ վերստին սրվեցին ԱՄՆ-ի հարաբերությունները և պատժամիջոցները վերականգնվեցին:

Մինչ օրս, Կուբան մի քանի անգամ այդ սահմանափակումների պատճառով հայց է ներկայացրել ՄԱԿ-ին:

Sep 11, 2018 12:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ