• Աշխարհի շատ երկրներ դեմ են ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությանը

ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«ԱՄՆ-ը բռնությամբ ու սպառնալիքով հետևում է հակաիրանական քաղաքականության»:

Երկուշաբթի երեկոյան, Պեկինի միջազգային ուսումնասիրությունների համալսարանում ունեցած ելույթում, Քեմալ Խարազին ասել է. «Քանի դեռ  փոփոխություն չի նկատվել ԱՄՆ-ի վարքագծում և այդ երկիրը չի հրաժարվում սպառնալիքից ու բռնությունից, Թեհրանը չի բանակցելու այդ երկրի հետ»:

Խարազին նշել է, որ ամերիկացի պետայրերը որոշ երկրներին, այդ թվում Իրանին, Չինաստանին, Ռուսաստանին և անգամ եվրոպական դաշնակիցներին վտանգ են համարում աշխարհում իրենց տիրակալության համար, հետևաբար նրանց տեսանկյունից մյուս երկրների քաղաքական ու ռազմական գործողությունները և տարածաշրջանային ազդեցությունը չպետք է արգելք հանդիսանա ԱՄՆ-ի գերիշխանության հաստատման ճանապարհին:

ՀԳՀԾ-ն Իրանի բարեացակամության դրսևորում և այդ համաձայնությունի ԱՄՆ-ի հրաժարվելն անօրինական քայլ բնութագրելով, Խարազին նշել է, որ ԱՄՆ-ի այդ քայլի նպատակն էր հարվածել ԻԻՀ համակարգին ու Իրանի ժողովրդին:

Նշելով, որ Իրանը հարգում է ՀԳՀԾ-ն Խարազին հավաստիացրել է, որ Իրանն անելու է հնարավոր ամեն ինչ իր բարեկամների օգնությամբ ՀԳՀԾ-ի դեմ ուղղված Վաշինգտոնի քայլերին ընդդիմանալու համար:

Sep 11, 2018 12:39 Asia/Yerevan
Մեկնաբանություններ