• Մեկնարկել է վերջին երեք տասնամյակներում Ռուսաստանի ամենամեծ զորավարժությունը

Ռուսաստանը կանցկացնի 1981 թվականից ի վեր ամենամեծ զորավարժությունը՝ «Վոստոկ 2018» անվանումով:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ավելի քան 300 հազար բանակայինների մասնակցությամբ, Ռուսաստանի  հեռավոր արևելքում և Սիբիրի տարբեր շրջաններում մեկնարկել է «Վոստոկ 2018»  զորավարժությունը:

ՌԴ պաշտպանության նախարար՝ Սերգեյ Շոյգուն ասել է.«1981թ. ի վեր Զապադ-81 ռազմափորձի անցկացումից հետո, այս զորավարժությունն աննախադեպ է»:

Հաղորդման համաձայն, «Վոստոկ 2018» զորավարժությանը մասնակցում են ռուսական երկու նավատորմ, ավելի քան 1.000 ռազմական օդանավ և ռուսական բոլոր օդային հարձակման միավորները:

«Վոստոկ2018» զորավարժությանը մասնակցում են զորամիավորներ Չինաստանից ու Մոնղոլիայից: Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Վոստոկ 2018» զորավարժությանն իր երկրի բանակայինների մասնակցության նպատակն է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը:

Պիտակ

Sep 11, 2018 13:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ