• ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո ՄԱԿ-ը պաշտպանել է քրեական միջազգային դատարանին

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սպառնացել է պատժել քրեական միջազգային ատյանի դատավորներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր աջակցությունն է հայտնել միջազգային այդ կառույցին:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդատու  Ջոն Բոլթոնի հնչեցրած սպառնալիքներից հետո, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դոժարիկը հայտարարել է.«Հիմնական սկզբունքների և քրեական ատյանի դերի հաստատման հարցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կպաշտպանի միջազգային քրեական ատյանին»:

Ավելի վաղ, Բոլթոնը հայտարարել էր.«Վաշինգտոնը կիրառելու է ցանկացած միջոց, այդ թվում՝ պատժամիջոցներ, քրեական միջազգային ատյանի հետապնդումներից իր քաղաքացիներին ու դաշնակիցներին պահպանելու համար»:

Հագայի միջազգային քրեական ատյանը գործունեություն է ծավալում պատերազմական հանցագործներին և ցեղասպանություն իրականացնողներին պատժելու նպատակով:

Պիտակ

Sep 11, 2018 18:55 Asia/Yerevan
Մեկնաբանություններ